Ավստրալիայի կենդանաբանական այգուց առևանգել են կոկորդիլոս և երկու պիթոններ
Ավստրալիայի կենդանաբանական այգուց առեւանգել են կոկորդիլոս եւ երկու պիթոններ։ Ինչպես հաղորդում է ABC-ը, Canberra Reptile Zoo-ի սեփականատեր եւ գործադիր տնօրեն Փիթեր Չայլդը հայտնաբերել է, որ Jaws Jr անունով փոքր կոկորդիլոսն ու երկու պիթոններն անհետացել են։
Նրա խոսքով՝ տեսախցիկների ֆիքսած կադրերը ցույց են տալիս, թե ինչպես է տղամարդը ներխուժել կենդանաբանական այգի եւ առեւանգել սողուններին։ Չայլդը նշել է, որ առանց անհրաժեշտ խնամքի երիտասարդ կոկորդիլոսը երկար կյանք չի ունենա։ Քաղցրահամ ջրերում ապրող կոկորդիլոսները կարող են մեծանալ՝ հասնելով մինչեւ երեք մետր երկարության, սակայն դրանք այնքան էլ ագրեսիվ չեն, որքան ծովում բնակվող կոկորդիլոսները։