Լոլիտան պատմել է սեռական հարաբերությունների մասին և բացահայտել՝ կյանքի տղամարդկանց թիվը
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան պատմել է սեռական փորձի և «սեքսուալ հեղափոխության» մասին, որը ձեռք է բերել Մոսկվայի արվեստի համալսարանի տամբովյան մասնաճյուղ ընդունվելիս։ Հարցազրույցը հրապարակվել է բլոգեր Անաստասիա Իվլեևայի YouTube-յան ալիքում։
Լոլիտան մինչև 18 տարեկանը սեքսի մասին ոչինչ չի իմացել և դրա մասին չի մտածել, «սիրո արվեստին» նրան ծանոթացրել է համակուրսեցի Ալեքսանդր Բելյաևը, որը դարձել է նրա առաջին ամուսինը։ Նրա հետ էլ տեղի է ունեցել երգչուհու առաջին սեքսուալ փորձը։
Եթե նախկինում երգչուհին ամուսնությունների միջև եղած դադարներին վայելում էր տղամարդկանց ուշադրությունը, ապա այժմ նա անկողնում միայն քնում է։ Արտիստուհին խոստովանել է, որ միշտ չի եղել ազատ, երիտասարդ տարիներին նա հարաբերություններ է ունեցել միայն ամուսնության ժամանակ։
«Մինչև 40 տարեկան հասակս կարող եմ մատներիս վրա հաշվել տղամարդկանց, որոնց հետ հարաբերություններ եմ ունեցել։ Նրանք բոլորն էլ ամուսիններս են եղել։ Իսկ 40-ից հետո ձեռքերիս մատները վերջացան։ Դա անիմաստ ապացույց էր ինքս ինձ․ «Իսկ այսպես կարելի՞ է»», - պատմել է Լոլիտան։