Գյուղնշանակության հողի վրա նման շուկա կառուցելու հետևում Արմավիրի մարզպետն է ու փոխմարզպետը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վերջերս Էջմիածին-Արմավիր ճանապարհին բացվեց հերթական «գյուղատնտեսական շուկան»: Այդ հատվածում նախկինում էին գյուղմթերքի առեւտուր կատարում, բայց հիմա այդ առեւտրին օրինական տեսք տրվեց. գյուղատնտեսական նշանակության հողատարածքը ասֆալտապատեցին, եւ այն վերածվեց գիշերային գյուղատնտեսական մեծածախ շուկայի:
Ըստ որոշ տեղեկությունների՝ գյուղնշանակության հողի վրա նման շուկա կառուցելու թույլտվության հետեւում կանգնած են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը եւ փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: