Հարված` ԵԿՄ–ին. նոր կարգով ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձինք կկարողանան ստանալ համապատասխան կարգավիճակ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունը որոշել է սահմանել կարգ, ըստ որի՝ ՀՀ պաշտպանությանը մասնակցած անձինք կկարողանան ստանալ համապատասխան կարգավիճակ։
Այդ նպատակով կստեղծվի հատուկ հանձնաժողով։ Սա ուղղակի հարված է ԵԿՄ-ին և նրա հեղինակությանը, քանի որ մինչև այժմ ԵԿՄ-ն էր կատարում այդ գործառույթը և մարդուն տալիս այսպես կոչված «մարտական ուղի», որի հիման վրա նա ստանում էր Երկրապահ կամավորականի կարգավիճակ։ Հետաքրքիր է նաև, որ այս կարգը ուժի մեջ մտնելուց հետո կարող են վերանայվել նախկինում տրված «երկրապահ կամավորականների կարգավիճակները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: