Huawei հեռահաղորդակցման չինական ընկերությունը ներկայացրել է 5G ծածկույթով իր առաջին սմարթֆոնը
Ուրբաթ Huawei հեռահաղորդակցման չինական ընկերությունը ներկայացրել է 5G ծածկույթով իր առաջին սմարթֆոնը, որը նախատեսված է կոմերցիոն օգտագործման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով «Սինհուա»-ին:
Ինչպես նշել է Huawei բջջային հեռախոսների դեպարտամենտի ղեկավար Հե Գանը, որի խոսքերը մեջբերում է գործակալությունը, Huawei Mate 20x (5G) սմարթֆոնը ստացել է աշխարհում առաջին լիցանզիան 5G կապ ունենալու համար:
Ուրբաթ Huawei-ը սկսել է հայտադիմումներ ընդունել հեռախոսը ձեռքբերելու մասին: Վաճառքները պաշտոնապես նախատեսվում է սկսել օգոստոսի 16-ին: Մեկնարկային գինը կկազմի 6199 յուան (շուրջ 898 դոլար):
Այդուհանդերձ Օսակայում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ թույլ կտա Huawei-ին ձեռք բերել ամերիկյան ապրանքներ: Թրամփը նշել է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ էր արվել ազգային անվտանգությունն ապահովելու խնդրին, եւ խոստացել, որ սեւ ցուցակից ընկերությունը հանելու հարցը կքննարկվի առաջիկա օրերին: Արդյունքում Սպիտակ տանը պարզաբանել են, որ պատժամիջոցները չեղարկելու հարցը չի նշանակում ամբողջական համաներում: