ԵՏՄ-ում կներդրվի Մրցակցության կանխարգելման ինստիտուտ
Եվրասիական տնտեսական միության տարածքում համաձայնեցված տնտեսական քաղաքականության իրականացման նկատմամբ վերահսկողությունը մասնակից պետությունների առաջ նաեւ մրցակցության կանխարգելման ինստիտուտ ստեղծելու անհրաժեշտության հարց է դրել, որը կարող է ձեւավորվել առաջիկայում:
Հենց այն, ըստ հեղինակների, թույլ կտա միության ողջ տարածքում կատարելագործել այդ ոլորտում օրենսդրությունը:
Այս մասին հայտնել է ԵՏՀ դեպարտամենտի տնօրեն Ալիա Ջումաբաեւան, որը հուլիսի 26-ին մասնակցել է հանրային ընդունարանի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման նիստին, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Ինտեգրման խորացմանը զուգընթաց, ըստ փորձագետի, պահանջվում է իրավական բազայի կատարելագործում, այդ թվում կանխարգելման ինստիտուտների ձեւավորում:
Սա կանխարգելիչ միջոց է, պարզաբանել է Ջումաբաեւան, որը թույլ կտա կանխել մրցակցության խախտման նշանները,չապացուցելով, որ դրանք արդեն կան, այլ սուբյեկտին առաջարկելով ինքնուրույն դրանք վերացնել:
Եթե դա չարվի, հետաքննություն է սկսվում: Եվ եթե դրա արդյունքներով ապացուցողական բազա հավաքվի, ապա սուբյեկտը պատասխանատվության կենթարկվի:
«Իսկ դա բավականին խոշոր տուգանքներ եւ իմիջային ռիսկեր են»,-հավելել է նա:
Բացի այդ, նրա խոսքով՝ բավականին սուր է դրված նաեւ երրորդ երկրների հետ փոխգործակցության հարցը, քանի որ մինչեւ հիմա ԵՏՀ-ն արտասահմանյան կազմակերպխությունների սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու գործիքներ չուներ:
ԵՏՀ-ն նաեւ հանդես է գալիս անբարեխիղճ մրցակցության հնարավոր հատկանիշների մասին դիմումներ ներկայացնելու գործընթացը շտկելու նախաձեռնությամբ: Մշակվում է նաեւ էլեկտրոնային ձեւաչափով դիմում ներկայացնելու հնարավորության հարցը: