Վրաստանի վարչապետը «էժանագին շահարկումներ» է անվանել Օքրուաշվիլիի ձերբակալության քաղաքական բնույթի մասին պնդումները
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն «էժանագին շահարկումներ» է անվանել Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Օքրուաշվիլիի ձերբակալության քաղաքական բնույթի մասին ընդդիմության հայտարարությունները, հաղորդում է Նովոստի-Վրաստանը:
Օքրուաշվիլիին, որը վերջերս հիմնել էր նոր ընդդիմադիր «Հաղթանակած Վրաստան» կուսակցությունը, ձերբակալել էին հունիսի 20-21-ը Թբիլիսիում հանրահավաքների ժամանակ անկարգությունների գործով: Քաղաքական գործչին մեղդրանքներ են ներկայացվել Վրաստանի ՔՕ 225-րդ հոդվածի համաձայն՝ «կազմակերպում, ղեկավարում կամ մասնակցություն խմբակային բռնությանը»:
«Ընդդիմության անպատասխանատու հատվածն անընդհատ փորձում է հարցականի տակ դնել ամեն ինչ: Դրանից ելնելով՝ այս ամենն, իհարկե, էժանագին շահարկում է: Քննությունը շարունակվում է, դրա համար ես ինքս ձեռնպահ կմնամ բովանդակային գնահատականներից:
Փաստը հետեւյալն է. Վրաստսնում գոյություն ունի արդար եւ օբյեկտիվ արդարադատություն եւ վստահության աստիճանը շատ բարձր է: Ցավոք, Վրաստանում կան անպատասխանատու քաղաքական գործիչներ որոնք բոլոր գործընթացներից փորձում են իրենց համար քաղաքական միավորներ հավաքել», — լրագրողներին ասդել է Բախտաձեն:
Վարչապետը նաեւ հավելել է, որ որպես Օքրուաշվիլիի մեղքի ապացույց ՆԳՆ կողմից տարածված հանրահավաքի կադրերում, «ամեն ինչ երեւում է»: