2018-ին գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանը զինծառայողներին հարկադրել է քվեարկել ԲՀԿ–ից առաջադրված Արայիկ Աղաբաբյանի օգտին և հայտնվել դատարանում. «Ժողովուրդ»
«ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Պաշտոնական փաստաթղթերից «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Նորայր Խաչատրյանը 2018թ. խորհրդարանական ընտրություններում զորամասի մի խումբ ժամկետային զինծառայողների հարկադրել է քվեարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Աղաբաբյանի օգտին և այդ արարքի համար հայտնվել է դատարանում։ Ն. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։
Ստեղծված իրավիճակի շուրջ «ժողովուրդ» օրաթերթը փորձեց զրուցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ա. Աղաբաբյանի հետ, սակայն վերջինիս հեռախոսը անջատված էր։
Իհարկե, իրավապահների կողմից ողջունելի է այս բացահայտումը, քանի որ բանակը պետք է զերծ մնա և չխառնվի քաղաքական գործընթացներին, բայց լավ կլինի, որ Ա. Աղաբաբյանի անվան կողքին այլ պատգամավորների անուններ էլ շարվեն»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: