Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները սկսել են հարցաքննել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին
Հետաքննությունների պետական բյուրոյի քննիչները սկսել են հարցաքննել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյին մայրաքաղաքի «Կուզնիացա նա Ռիբալսկոմ» գործարանի առքուվաճառքի գործով, հաղորդում է « 112 Ուկրաինա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Հետաքննությունների պետական բյուրոյի ներկայացուցիչ Անժելիկաա Իվանովային:
«Քանի որ այսօրվա համար ծանուցում կար, այժմ հարցաքննություն են սկսել: Դա միանշանակ մեկ ժամից ավելի կտեւի: Ես անձամբ եմ ուղեկցել Պյոտր Ալեքսեւիչին, քննիչը նրան դիմավորեց, հարցաքննությունը սկսվեց», - ասել է մամուլի քարտուղարը:
Նրա խոսքոց, գործը, որի շրջանակում այսօր հարցաքննում են Պորոշենկոյին, վերաբերում է «Կուզնիացա նա Ռիբալսկոմ» գործարանի առքուվաճառքի գործարքի ժամանակ անօրինական գործողություններին
Ավելի վաղ ԶԼՄ-ում հաղորդվում էր, որ գործարար Սերգեյ Տիգիպկոն «Կուզնիացա նա Ռիբալսկոմ» նավաշինարարական գործարանի տարածքում սկսել է բնակելի տարածքի շինարարություն:
Այսօր Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հարցաքննության համար եկել է Հետաքննությունների պետական բյուրո՝ չնայած նրան, որ բյուրոն նրա հարցաքննությունը տեղափոխել էր օգոստոսի 8-ին:
Նախօրեին Պորոշենկոն հարցաքննության էր եկել Հետաքննությունների պետական բյուրո նաեւ ոչ նշանակված ժամին: