Փաշինյանի կառավարությունը լուծարեց Հովիկ Աբրահամյանի ստեղծած «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ը
Կառավարության այսօրվա նիտում որոշում կայացվեց լուծարել «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ը։
Որոշման նախագիծը կառավարությանն էր ներկայացրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»-ը ստեղծվել էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ 2015 թվականի փետրվարի 19-ին։
Խորհուրդը ստեղծվել էր որպես կոռուպցիայի դեմ պայքարի հիմական մարմին՝ հիմնված կանխարգելիչ ինստիտուցիոնալ մոդելի վրա և իրականացնելու էր հակակոռուպցիոն ռազմավարություն։