Արագածավան համայնքում 18-ամյա երիտասարդը ջրահեղձ է եղել․ նա վաղը պետք է մեկներ ծառայության
Արագածոտնի մարզի Արագածավան համայքնում սարսափելի դեպք է տեղի ունեցել։ Երեկ երեկոյան Թալինի հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդի դի։ Ոստիկանությունից հաստատում են լուրը՝ մահացածը 18-ամյա Դավիթ Փիլիպոսյանն է։
Դավիթն իր ընկերների հետ լողալիս է եղել Արագածավանի տարածքով անցնող Ախուրյանի ջրանցքում, որի ժամանակ էլ խեղդվել է։ Նա վաղը պետք է մեկներ ծառայության։
Ոստիկանությունից հայտնում են նաև, որ դեպքի առթիվ նշանակլվել է դատաբժշկական փորձաքննություն։