Բժիշկները հիշեցրել են գեղեցկության սրահներում հեպատիտով վարակվելու վտանգի մասին (լուսանկարներ)
Գեղեցկության սրահներում մանիկյուրի, պիրսինգի և դաջվածքի ժամանակ հեպատիտ B-ով և C-ով վարակվելու վտանգ կա: Այս մասին հուլիսի 28-ին, հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա նախաշեմին, «Մոսկվա» քաղաքային լրատվական գործակալությանը պատմել է Մոսկվայի առողջապահության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Սմետանինան:
Բժիշկը բացատրել է, որ խոսքը գործիքների միջոցով, որոնք անհրաժեշտ ստերիլիզացիա չեն անցել, վիրուսի փոխանցման մասին է: «Եթե ընթացակարգի ընթացքում հեպատիտ B-ի կամ հեպատիտ C-ի վիրուսակիր հաճախորդի մոտ միկրոտրավմա է առաջացել և արյուն է հայտնվել, ապա այդ գործիքների միջոցով հաջորդ հաճախորդին վարակի փախանցման մեծ հավանականության կա», – պարզաբամնել է Սմետանինան:
Մասնագետը նշել է, որ շատ հիվանդներ չգիտեն իրենց ախտորոշման մասին, ուստի կարող են վարակել ուրիշներին, չիմանալով այդ մասին:
Այս առումով, Սմետանինան խորհուրդ է տվել նախքան ընթացակարգն անցկացնելը, ստուգել, թե արդյոք ստերիլիզացված են բազմակի օգտագործման գործիքները, իսկ որոշ գործիքներ պետք է լինեն մեկանգամյա օգտագործման: