Այս ալգորիթմը թույլ կտա կանխատեսել տուբերկուլոզի եւ վարակիչ այլ հիվանդությունների առաջացման վտանգը
Weizmann Institute of Science-ի (Իսրայել) մասնագետները ստեղծել են ալգորիթմ, որը թույլ կտա կանխատեսել տուբերկուլոզի եւ վարակիչ այլ հիվանդությունների առաջացման վտանգը։
Ինչպես տեղեկացնում է Xinhua-ն, ալգորիթմի հիմքում ընկած է իմունային համակարգի հետ մանրէի նախնական շփման վերլուծությունը։ Գիտնականները հետեւել են իմունային բջիջների եւ սալմոնելայի «հանդիպմանը»՝ օգտագործելով պացիենտից վերցված արյան նմուշները։ Վերլուծելով ստացված տվյալները՝ նրանք ստեղծել են ալգորիթմ, որը կարող է որոշել բջջային կազմը, բջիջների ակտիվացման մակարդակը եւ դրանց ռեակցիոն պոտենցիալը։
Այնուհետեւ գիտնականները փորձել են հասկանալ, թե արդյոք կարելի է ալգորիթմն օգտագործել տուբերկուլոզի առաջացման վտանգը կանխատեսելու համար, որն առաջ է գալիս միկոմանրէից, որը երկար տարիներ կարող է մնալ մարդու օրգանիզմում «քնած վիճակում»։ Պարզվել է, որ մոնոցիտների (իմունային բջիջների) ակտիվության մակարդակը իսկապես կարելի է օգտագործել հիվանդության սկիզբը կամ ընթացքը կանխատեսելու համար։
Այս հետազոտության մասին ներկայացված է Nature Communications ամսագրում։