Կաբինետում նստած օգնականիս ասում եմ՝ երրորդ սեռի վարչության պետին կկանչե՞ս. Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երրորդ սեռի վարչություն ստեղծելու լուրերի մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել։
«Ինձ իրենց մշտական ուշադրության կենտրոնում պահող կայքերը հիմա էլ սկսել են լուրեր տարածել, թե ես նախարարությունում երրորդ սեռի վարչություն եմ ստեղծում թաքուն: Մի պահ պատկերացրեցի… Կաբինետում նստած օգնականիս ասում եմ՝ երրորդ սեռի վարչության պետին կկանչե՞ս:
Բայց էս ամենը թաքուն, որ ոչ ոք չիմանա (իհարկե բացի կոնկրետ կայքից): Դե կաբինետն էլ հո մեր մոտ չենք թողնի, տեղ ա պետք գտնել ընդհատակում»,–գրել է նա: