Մոսկվայում կինը «կենդանացել» է հուղարկավորման կարգի ժամանակ
Մոսկվայում միջադեպ է տեղի ունեցել մահացած կնոջ հուղարկավորման կարգի ժամանակ Հովհան Նախակարապետի գլխատման տաճարում, տեղեկացնում է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը։
Մահացած կնոջ քթից հանկարծ արյուն է եկել, ինչը ցնցել է ներկաներին, իսկ ոմանք մտածել են, որ կինը ողջ է։
Պատահածի պատճառով քահանան դադարեցրել է կարգը՝ համարելով, որ կինը չի մահացել, այլ լեթարգիական քնի մեջ է, և բժիշկներ է կանչել։
Բայց մասնագետները զննել են կնոջը և կրկին հաստատել, որ նա մահացած է։
Հեռուստաալիքը նաև հրապարակել է հարցազրույց տաճարի սպասավորուհու հետ, որը կատարվածի վկան է եղել։ Նա պատմել է, որ նման բան բավական հաճախ է պատահում, և դա «նորմալ երևույթ» է։