Հուլիսի 25-26-ին չեղարկվում են Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրանացքի որոշ չվերթները. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հայտարարությունը
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտնում է, որ չեղարկվում է հուլիսի 25-ին՝ ժամը 17:15-ին Երեւանի երկաթուղային կայարանից մեկնող Երեւան-Գյումրի №102 արագընթաց գնացքը:
Հուլիսի 26-ին չեն գործելու ժամը 09:05-ին Գյումրիից եւ 17:15-ին Երեւանից մեկնող Գյումրի-Երեւան-Գյումրի №103/102 արագընթաց էլեկտրագնացքները:
Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու №100/101 արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Երեւանից 09:40 եւ Գյումրիից 17:10-ին, հուլիսի 26-ին աշխատելու են առանց փոփոխությունների:
Անփոփոխ է մնում նաեւ սովորական էլեկտրագնացքների չվացուցակը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայցում է ուղեւորների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: