«Ինչ մենք ձեռնարկեցինք Ռուսաստանի դեմ, բավարար զսպող գործոն չէ՞ր». Լինդսի Գրեմ
Ռուսաստանը մտադիր է միջամտել ԱՄՆ ընտրություններին՝ չնայած պատժամիջոցներին եւ զսպման այլ միջոցներին: Այս մասին հայտարարել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:
«Ռուսաստանը բացարձակապես վճռականորեն մտադիր է միջամտել մեր ընտրություններին»,- ասել է Ռեյը Սենատի իրավաբանական կոմիտեի լսումների ժամանակ:
Ռեյը կոմիտեում ցուցմունք է տվել Կոնգրեսում նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի ելույթից մեկ օր առաջ:
«Այն, ինչ մենք ձեռնարկեցինք Ռուսաստանի դեմ, բավարար զսպող գործոն չէ՞ր»,- հարցրել է կոմիտեի ղեկավար, հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը:
«Այո: Ես համոզված եմ, որ նրանք չեն դադարեցնի միջամտությունը, դա նշանակում է, որ նրանց բավարար չափով չեն զսպում»,- պատասխանել է Ռեյը: