Մարկ Էսպերը՝ Պենտագոնի ղեկավարի պաշտոնում. «Նրան այդ պաշտոնում հաստատելը կասկած չի առաջացնում». Միթչ Մքքոնել
ԱՄՆ Սենատը Մարկ Էսպերին հաստատել է Պենտագոնի ղեկավարի պաշտոնում, հաղորդում է The Hill-ը:
Սենատում մեծամասնության առաջնորդ Միթչ Մքքոնելը նրան գովել է քվեարկությունից առաջ:
«Նրա ծառայողական ցուցակը տպավորիչ է: Նրան այդ պաշտոնում հաստատելը կասկած չի առաջացնում»,- նշել է նա:
Քվեարկությունը վերջ դրեց Ջեյմս Մեթիսի փոխարինողի անվերջ փնտրտուքներին: Մեթիսը հրաժարական տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ռազմական եւ արտաքին քաղաքականության հետ կապված տարաձայնությունների պատճառով:
Էսպերը 2017թ. բանակի նախարար էր նշանակվել: Հետեւակի նախկին սպան ավելի վաղ զբաղեցնում էր «Raytheon»-ի ռազմական թոփ մենեջերի պաշտոնը՝ նախքան Թրամփի վարչակազմին միանալը: