Աֆղանստանը «երբեք որեւէ գերտերության թույլ չի տա որոշել իր ճակատագիրը»
Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում՝ կապված նրա վերջին հայտարարության հետ, հաղորդում է AP-ը:
Երեկ Սպիտակ տանը Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ հանդիպումից առաջ Թրամփը հայտարարել էր, որ կարող է մեկ շաբաթում հաղթել Աֆղանստանի պատերազմը, սակայն չի ցանկանում միլիոնավոր մարդկանց սպանել եւ Աֆղանստանը «ջնջել երկրի երեսից»:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանիի գրասենյակը բացատրություն է պահանջել՝ հայտարարելով, որ Աֆղանստանը «երբեք որեւէ գերտերության թույլ չի տա որոշել իր ճակատագիրը»: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությունն ու գործընկերությունը հիմնված են ընդհանուր շահերի եւ փոխադարձ հարգանքի վրա: