Իսպանիայի խորհրդարանը քվեարկել է Պեդրո Սանչեսին վարչապետ նշանակելու դեմ
Իսպանիայի պատգամավորների Կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատը) երեքշաբթի առաջին քվեարկության ընթացքում չի հաստատել կառավարության նախագահի պաշտոնակատար, Իսպանիայի Սոցիալիստական աշխատավորական կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսին վարչապետի պաշտոնում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Քվեարկության առաջին փուլում ընտրված լինելու համար կառավարության ղեկավարի հավակնորդը պետք է ստանա պատգամավորների բացարձակ մեծամասնության աջակցությունը, այսինքն՝ առնվազն 176-ը 350-ից։ Քանի որ դա տեղի չի ունեցել, երկու օրից Կոնգրեսում պետք է տեղի ունենա երկրորդ քվեարկությունը, որի ընթացքում բավական կլինի խորհրդարանականների պարզ մեծամասնության աջակցությունը։