Ֆրանսիայում սկսել են խմելու ջրի ճառագայթաակտիվության մասին տվյալների հետաքննություն
Փարիզի դատախազությունը հետաքննություն Է նախաձեռնել Փարիզում եւՓարիզի տարածաշրջանում խմելու ջրի ճառագայթաակտիվության վտանգավոր մակարդակի մասին լուրերի տարածման առիթով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին այդ մասին հաղորդել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով դատական գերատեսչությունը:
Հետաքննությունը կատարվում Է «կեղծ տեղեկությունների հորինման եւ տարածման» կասկածանքով: Այն տեղեկատվությունը, թե Փարիզի եւ հարեւան քաղաքների ջրմուղում խմելու ջուրը տրիտիում Է պարունակում եւ բարձր մակարդակի ճառագայթաակտիվություն ունի, WhatsApp մեսենջերում տարածել Է ոմն կին, որը պնդել Է, թե բուժքույր Է Փարիզի հոսպիտալներից մեկում:
Հաղորդագրությունը ոչ միայն սրընթաց տարածվել Է ցանցերում, այլեւ առանց ստուգման վերցվել Է Ֆրանսիայի հասարակական կազմակերպություններից մեկի, որն զբաղվում Է ճառագայթաակտիվ աղտոտումից բնակչության պաշտպանության հարցերով, Ֆրանսիայի արեւմուտքում ճառագայթաակտիվության վերահսկողության ասոցիացիայի (ARCO) կողմից: Կազմաերպությունը տարածել Է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ ասված Է, որ «6,4 միլիոն մարդ հարկադրված Է (Ֆրանսիայում) գործածելու տրիտիումով վարակված ջուր»: Ըստ որում միեւնույն ժամանակ ընդունել են, որ դրա ճառագայթաակտիվության մակարդակը չի գերազացում մեկ լիտրի հաշվով 100 բաքքերել թույլատրելի նորման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: