«Պաշտպանեք ձեր ազատությունը և բացահայտեք կեղծ լուրերը». Սվիտալսկին հեռանում է Հայաստանից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեհ դիվանագետ, պատմական գիտությունների դոկտոր, 2015 թվականից Հայաստանում Եվրամիության դեսպան, Լեհաստանի նախկին փոխարտգործնախարար Պյոտր Սվիտալսկին հեռանում է Հայաստանից։ Վերջին շրջանում նա հրաժեշտի հանդիպումներ է ունենում, իսկ երեկ հրաժեշտի ասուլիս էր հրավիրել։
«Հայաստանում աշխատելու տարիներն իսկապես արդյունավետ համագործակցության տարիներ էին»,- ասել է դեսպանն ու երախտագիտություն հայտնել հայ լրագրողներին՝ պրոֆեսիոնալ աշխատանքի համար․ «Ուղերձս հետևյալն է՝ պաշտպանեք ձեր ազատությունը, բացահայտեք կեղծ լուրերը, հստակ տարբերակում մտցրեք փաստերի և կարծիքների միջև և պայքարեք ատելության խոսքի դեմ։ Ինձ լավ հիշեք»»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: