Երկուսը մեկում. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ընկերոջ ծննդին և հանդիպումներ ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանկության ընկերոջ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի ծնունդին ուղղաթիռով Իջևան է գնացել:
«Իրատեսի» աղբյուրի փոխանցմամբ՝ ծնունդին մասնակցելուց բացի Փաշինյանը հանդիպում է ունեցել Տավուշի մարզի անտառտնտեսության մի քանի մասնաճյուղերի տնօրենների ու պատասխանատուների հետ: Լավագույն ավանդույթներին հավատարիմ՝ ռեստորանում գտնվողների անդորրը հսկել են ոստիկանության ու անվտանգությունն ապահովող աշխատակիցների ավտոմեքենաները:
«Ծնունդը նշել են հենց Ղալումյանի ռեստորանում՝ «Ոսկե ձկնիկում»: Ներկա են եղել ոչ միայն հարազատ-մտերիմները, այլեւ մարզի ոստիկանապետը, անտառտնտեսության պատասխանատուները եւ այլք: Ըստ երեւույթին՝ այս օրերի թիվ մեկ թեմայի՝ անտառահատման մասին զրույց-խորհրդակցություն են անցկացրել»,- հավելեց մեր զրուցակիցը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: