Աննա Հակոբյանը տարբեր միջոցներով ուղերձներ է հղում գործարարներին, որպեսզի գումարներ փոխանցեն «Իմ քայլը» հիմնադրամին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, տարբեր միջոցներով ուղերձներ է հղում գործարարներին, որպեսզի նրանք գումարներ փոխանցեն «Իմ քայլը» հիմնադրամին: Գործարարների մի մասը բողոքում է, որ եթե իրենք նախկինում իշխանությունների պահանջով գումար էին փոխանցում այս կամ այն հաշվեհամարին, դրա փոխարեն հարկային արտոնություններ էին ստանում, ինչը հիմա չկա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: