Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները անգլերեն ևս կլինեն
Երևանի մետրոպոլիտենի կայարանների անվանումները կլինեն նաեւ անգլերեն: Այս մասին հայտնում են Երեւանի Մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջում:
«Լավ նորություններ շարքից: Հուլիսի 19-ից սկսած ՝ Երևանի մետրոպոլիտենի կայարանների գծային պատերին, կայարանների անվանումները ամրացվում են նաև անգլերեն լեզվով»- գրված է էջում։