Նռնակի պայթյունից տուժած 44-ամյա տղամարդուն վիրահատել են. վիճակը միջին ծանրության է
Գյումրիում հուլիսի 21-ին նռնակի պայթյունից տուժած 44-ամյա տղամարդուն վիրահատել են:
Բժշկական կենտրոնից տեղեկացրին, որ տղամարդու վիճակը միջին ծանրության է, նա գտնվում է վիրաբուժական բաժանմունքում:
«Գյումրի» բժշկական կենտրոնից ժամը 23:30-ին հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի պայթյունային վնասվածք, բազմաթիվ վերքեր ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1975 թվականին ծնված մի տղամարդ: Քննիչի գլխավորությամբ մեկնած խմբին պարզվել է, որ նույն օրը 23:00-ի սահմաններում նշված անձը իր կողմից վարած մեքենայով Կոշտոյան փողոցի աղբամանների աղբը հավաքելու ժամանակ գտել է նռնակի պայթուցիչ, պայթուցիչի օղակը բացվելու հետեւանքով ստացել է վնասվածքներ: Նշանակված է փորձաքննություններ, նյութեր են նախապատրաստվում»,- հայտնեցին ոստիկանությունից:
Դեպքի մասին Operativ լրատվականի ավելի վաղ հայտնած մանրամասները կարող եք կարդալ այստեղ: