Տղամարդը 5-րդ հարկից ցած է նետվել իր երկու անչափահաս երեխաների ներկայությամբ
Կոտայքի մարզի Զովունի համայնքում տղամարդը 5-րդ հարկից իրեն ցած է նետել եւ մահացել։
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 21-ին, ժամը 10։10-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, որը Զովունիի 9-րդ փողոցի բնակիչ է, ինքնասպանություն գործելու նպատակով նշված շենքի 5-րդ հարկի իրենց տան հյուրասենյակի պատշգամբից ցած է նետվել իր երկու անչափահաս երեխաների ներկայությամբ։ Նրան տեղափոխել են «Արմենիա» ԲԿ։
Ըստ բժշկի տեղեկության՝ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու, եւ 12։25-ին ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ նշված անձը 12։10-ին վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով՝ մահացել է։
Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։