Գագիկ Համբարձումյանի աղջիկը բարձր պաշտոն է ստացել ՊԵԿ-ում. Hraparak.am
Օրեր առաջ ՊԵԿ ենթակայության ՊՈԱԿ-ներից մեկի՝ «Հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակի» տնօրեն է նշանակվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի՝ փոխոստիկանապետ Գագիկ Համբարձումյանի աղջիկը՝ Ստելլա Համբարձումյանը։ Ստելլա Համբարձումյանը մինչ այդ աշխատել է «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի եւ «Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների» գիտահետազոտական կենտրոնի պետի պաշտոնում։ Այս մասին է տեղեկացնում է Hraparak.am-ը:
Գագիկ Համբարձումյանը երկար տարիներ աշխատել է ոստիկանության համակարգում, ունեցել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում, վերջին պաշտոնը եղել է ոստիկանապետի տեղակալ, որը զբաղեցրել է 2014 թվականից։ Փոխոստիկանապետի պաշտոնից ազատվել է 2018թ․ հունվարի 31-ին, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ։