«840 հազար դրամ պարգևավճարը ե՞րբ եք ուզում վերադարձնել». Սոնա Աղեկյանը աղբարկղներին փակցնում է Մարությանի լուսանկարը
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը այսօր՝ հուլիսի 22-ին,Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական լուսանկարը փակցնում էր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում կուտակված աղբերի աղբամանի վրա։
Նա այսօր՝ առավոտից շրջում էր տարբեր թաղամասերով, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով ներկայացնում կուտակված աղբը, և դիմում քաղաքապետին. «Կոմունալ վարչության պետը 840 հազար դրամ պարգևավճար է ստացել։ Այդ գումարը ե՞րբ եք պատրաստվում հետ վերադարձնել մեր համայնքային բյուջեին։ Մենք կգնենք աղբամաններ, և կտեղադրենք հենց այս հատվածներում»։
Աղեկյանը նկատել է, որ, մասնավորապես, Լեփսիուս թաղամասում աղբարկղների սակավություն կա. «Մի քանի բարձրահարկ շենքերի համար 1 աղբարկղը շատ քիչ է»։