Ռազմական անակնկալներ են լինելու․ պաշտպանության նախարարը՝ սպառազինության գնումների մասին
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Ըստ պայմանագրային պարտավորությունների մենք ակնկալում ենք արտադրողների պարտավորությունների իրականացում մինչև տարվա վերջ, հաջորդ տարվա սկիզբ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշել է նա՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում ռուսական օդանավերի մատակարարման գործընթացը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես ռուսական սպառազինություն ձեռք բերելուն, նախարարն ընդգծել է. «Շատ բան այսօր չեմ կարող խոսել, բայց ռազմական անակնկալներ են լինելու»:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ նախարարը հավաստիացրել է՝ Զորամասերի սննդի կազմակերպման պիլոտային ժամանակաշրջանը 3 տարի է, նպատակն է՝ բոլոր զորամասերում նույն ձևաչափով ապահովվի սննդի կազմակերպումը: