Օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված բացահայտումը Սևանի սիգի վերաբերյալ չզարմացրեց և ի հարկե չդարձավ բուռն քննարկման առիթ
Operativ լրատվականը նամակ-հարցադիմում էր ստացել անանուն քաղաքացուց, ով մտահոգված Սևանի խնդրով գրել է.
«Օրերս Ազգային անվտանգության ծառայության կողմից կատարված
բացահայտումը ` Սևան ազգային պարկի մի շարք մասնաճյուղերի տնօրեններ,
պաշտոնական լիազորությունները չարաշահելով, և կաշառքի դիմաց թույլատրել
են «սիգի» ապօրինի արդյունահանումը, կարծում եմ չզարմացրեց և ի հարկե
չդարձավ բուռն քննարկման առիթ:
Բնապահպանական առաջնային խնդիրների մեջ միանշանակ կարող ենք ասել, որ
Սևանը, վերջինիս էկոհամակարգը հրատապ պահպանության և վերականգնման
կարիք ունեն:
Եվ ի զուր չէ, որ բնապահպանները մտահոգված են:
Սակայն հարց է առաջանում .
Բավական է սկսվի որևէ նոր գործընթաց կապված բնության, բնական պաշարների
օգտագործման կամ վերջիններիս արդյունահանմանը արդեն իսկ պատրաստ
կկանգնեն պաստառներով և միանշանակ կբողոքեն` պահանջելով
գործունեության անհապաղ դադարեցում:
Հաշվի առնելով մերօրյա բնապահպանական խնդիրները` սկսված աղբից մինչև
Սևանի ջրիմուռները, ժամանակը չէ՞ արդյոք պատասխանատվության ենթարկել
հարգելի Էրիկ Գրիգորյանին, կամ հասկանալ որն է խնդիրը ոլորտի այս վիճակի,
կամ ինչու չեն ձեռնարկվում համապատասխան աշխատանքներ և ինչու է բաց
թողնված վերահսկողությունը ոլորտի:
Հարգանքով
Մտահոգ քաղաքացի»:
Հիշեցնենք, հուլիսի 20-ին Operativ լրատվականը հաղորդել էր, որ ՀՀ ԱԱԾ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառությունների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել էր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Սևան ազգային պարկ»-ի մի շարք մասնաճյուղերի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու դեպքեր։