Գյումրիում տղամարդը կրակոց է արձակել նախկին զոքանչի տան մոտ
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 19։20 –ին Գյումրիի ոստիկանությունում մի կնոջից հաղորդում է ստացվել, որ իր տան դիմաց դստեր նախկին ամուսինը զենքով կրակել է։ Նույն օրը ժամը 19։30–ին Գյումրու Շիրակացի փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով օդ կրակած տղամարդը բերման է ենթարկվել։
Տղամարդը խոստովանել է, որ ժամը 18։00–ի սահմաններում իրեն պատկանող որսորդական հրացանով մեկ անգամ օդ է կրակել։ Նախնական տեղեկություններով՝ միջադեպը ծագել է կենցաղային հարցերի շուրջ սկսված վիճաբանությունից։
Ձեռնարկվում են միջոցառումներ հրացանը հայտնաբերելու ուղղությամբ։ Տղամարդուն ներկայացրել են քննչական վարչություն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։