Արտակարգ դեպք Տավուշի մարզում․ ռուսական համարանիշներով ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի
Այսօր, հուլիսի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 05։25-ի սահմաններում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Peugeot Partner մակնիշի 738 KM 99rus համարանիշի ավտոմեքենայում, հայտնում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ պարզվել է, որ ավտոմեքենայում հրդեհն առաջացել է Այգեհովիտ գյուղի սկզբնամասում։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ թիվ 62 հրշեջ փրկարարական ջոկատը 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները ինչքան էլ պայքարել են կրակի դեմ, չեն կարողացել այն մարել։
Ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մոխրակույտի։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենայի վարորդ Հարություն Գրիգորյանը, բարեբախտաբար, չի տուժել։
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը։