Դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Գևորգ Գորգիսյանի
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վարույթ է ընդունվել «Արմոս» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի: Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Նշենք, որ «Արմոս» ՍՊԸ-ն պահանջում է հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել:
Նախնական դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ:
Կտրիվի լրացուցիչ տեղեկություն: