Բրիտանական լցանավի ողջ անձնակազմը պետք է մնա նավում. Իրան
Բրիտանական Stena Impero լցանավի անձնակազմի բոլոր 23 անդամները պետք է մնան նավում մինչ անվտանգության վերաբերյալ հետաքննության ավարտը: Այս մասին հայտարարել է Հորմոզգանի նավահանգիստների եւ նավագնացության կազմակերպության տնօրեն Ալլահ Մորադ Աֆիֆիպուրը, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Անձակազմում 18 հնդիկներ են եւ 5 մարդ Ռուսաստանից, Ֆլիլիպիններից եւ Լատվիայից», - նշել է նա:
Հուլիսի 19-ին ԻՀՊԿ-ն կալանել է բրիտանական Stena lmpero նավթային լցանավը: Դեպքը տեղի է ունեցել Հորմուզի նեղուցում:
Իրանական գործակալությունը նշում է, որ կալանման պատճառը լցանավի բախումն է ձկնորսական նավի հետ:
Ավելի վաղ Operativ րատվականը գրել էր, որ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթն Իրանին զգուշացրել էր «լուրջ հետևանքների» մասին , եթե բրիտանական լցանավի կալանման հետ կապված իրավիճակն արագ չկարգավորվի:
Հիշեցնենք, այսօր՝ հուլիսի 20-ին, ԻՀՊԿ-ն հայտնել էր Հորմուզի նեղուցում բրիտանական լցանավի կալանման մասին :