Նիգերիայում տղամարդը բարձրացել է թռչող ինքնաթիռի թևի վրա
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում տղամարդը թռիչքից անմիջապես առաջ բարձրացրել է ուղևորատար ինքնաթիռի թևի վրա, հաղորդում է Independent-ը՝ վկայակոչելով Նիգերիայի ԶԼՄ-ներին:
Հրատարակությունը նշում է, որ դեպքը ուղևորների մոտ խուճապ է առաջացրել:
Տեսանյութւոմ երևում է, թե ինչպես է տղամարդը Boeing 737-ի թևի վրա տեղաշարժվում դեպի խցիկը:
Դեպքը տեղի է ունեցել Նիգերիայի Լագոս օդանավակայանի թռիչքուղու վրա:
Հայտնի չէ՝ արդյոք տղամարդը փորձել է անօրինական ճանապարհով մուտք գործել ինքնաթիռ, թե այլ պատճառներ է ունեցել այդ տարօրինակ արարքի համար:
Նշվում է միայն, որ անվտանգության հետ կապված խնդիրները նորություն չեն այդ օդանավակայանի համար:
Դեպքի ժամանակ սարսափած ուղևորները պահանջել են դադարեցնել թռիչքը և տարհանել իրենց ինքնաթիռից: