Նամակ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամներին
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանը ներկայացրել է իր դիրքորոշումը Խորհրդի՝ հարցման կարգով անցկացվող առաջիկա նիստի վերաբերյալ:
Ըստ իրավաբանի՝ հարցման կարգով անցկացվող նիստի ձևաչափը անօրինական է և առաջարկել է գումարել պատշաճ նիստ: Խորհրդի անդամներին ուղղված իր նամակով Վաղարշյանը մանրամասն հիմնավորել է իր դիրքորոշումը:
Նամակը ներկայացնում ենք ստորև: