«Իջևանի բնակչների համար անտառների ապօրինի հատումը ապրուստի միջոց է: Կառավարությունը որոշել է արգելել հետագա հատումը». քաղաքագետ
Հայաստանում և, մասնավորապես, Իջևանում սոցիալական խնդիր կա, և մի քանի հարյուր մարդ, եթե ոչ ավելի, փորձում են լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Արմեն Բադալյանը` մեկնաբանելով Իջևանում իրավիճակը:
Նրա խոսքով, Հայաստանի նոր կառավարությունը, փաստացի, իշխանության գտնվելու մեկ տարվա ընթացքում ոչինչ չի արել Իջևանի և այլ շրջանների բնակիչներին աշխատանքով ապահովելու համար:
«Իջևանի բնակչների համար անտառների ապօրինի հատումը ապրուստի միջոց է: Այժմ Կառավարությունը որոշել է արգելել հետագա հատումը, սակայն փոխարենը այդ մարդկանց ոչինչ չեն զգուշացրել»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ Հայաստանի շատ շրջաններում աշխատանք որպես այդպիսին չկա, իսկ Իջևանում այն կար, թեև ոչ այդքան օրինական:
Քաղաքագետը նշեց, որ գործող իշխանությունների կողմից անցկացվող քաղաքականությունը ոչ մի կերպ չի կարող նպաստել ներդրումների ներգրավմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Այսպիսով, ըստ Բադալյանի, նման բարդ իրավիճակում հայտնված քաղաքացիներին մնում է միայն լքել երկիրը ավելի լավ կյանք գտնելու որոնումներով:
Միևնույն ժամանակ, նա համոզված է, որ առաջացած խնդիրը այնքան գլոբալ չէ Հայաստանի համար, որ նպաստի իշխանությունների և անվտանգության ուժերի վերահսկողությունից դուրս գալու հնարավորությանը: «Այն վերահսկողությունից դուրս չի գա: Չկա նման մեծ և լուրջ խնդիր, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից: Տարածաշրջանի սահմանափակ տարածքում կոռումպացված բիզնես կա, որի մեջ ներգրավված են շատ մարդիկ», - շեշտեց քաղաքագետը: