ԱԺ–ում Գևորգ Գորգիսյանի ելույթից հետո «Արմոս» ընկերությունը դատի է տվել նրան
«Արմոս» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի: Ա
Հայցվոր կողմը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Գորգիսյանին հերքել գործարար համբավն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել և փոխհատուցում վճարել։
«Արմոս» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տիգրան Ղազարյանը News.am–ին տեղեկացրեց, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել պատգամավորի կողմից հունիսի 19-ին ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը։
Նշենք, որ Գորգիսյանն իր ելույթում, դիմելով փոխվարչաեպետ Տիգրան Ավինայնին, հայտնել էր, որ իրեն են դիմել «Արմոս» ՍՊ ընկերության կոշիկի ձեռնարկության աշխատակիցները 7 նշել, որ ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձը:
«Բողոքող քաղաքացիների դեմ ընկերությունը սպառնալիքներ է հնչեցրել, նշելով, որ այլ տեղում աշխատանք չեն կարող գտնել»,–հայտարարել էր պատգամավորը։
Հայցադիմումը դատարան է ներկայացվել հուլիսի 4-ին: Գործը մակագրվել է Եր7ան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ժաննա Ասատրյանին: