Նշանակվել է Արդարադատության նոր փոխնախարար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին որոշում է ստորագրել.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սրբուհի Գալյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ Տիգրան Խաչիկյանը հայտնել էր, թե հրաժարական է ներկայացրել նույն պաշտոնից: