Ռուստամ Բադասյանը 2017-ից իր հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում. ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել մամուլի այսօրվա հրապարակումներից մեկիվերաբերյալ, ըստ որի արդարադատության նախարար նշանակվելուց հետո Ռուստամ Բադասյանն իր տնից տեղափոխվել է հայրական տուն։
«Ռուստամ Բադասյանը 2017 թվականից հայրական տանը չի բնակվում:
Մամուլում այսօր կրկին ապատեղեկատվություն է տարածվել արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ, որում նշվում է, թե «նախարար նշանակվելուց հետո իր տանից տեղափոխվել է հայրական տուն»:
Տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2017 թվականի հոկտեմբերի մեկից (ամուսնությունից հետո) հայրական տանը չի բնակվում. ապրում է երկսենյականոց բնակարանում»,– ասվում է պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հաղորդել էր, որ «Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ նախարար նշանակվելուց հետո Ռուստամ Բադասյանը տեղափոխվել է հայրական տուն, վախենում է, որ իր շքեղ տունը հանրային քննարկման առարկա կդառնա: