Տղա′ ջան, ո՞վ է Ձեզ թույլ տվել նման կերպ խոսել. Սամվել Գրիգորյանը՝ ԱԺ պատգամավորին (տեսանյութ)
Operativ լրատվականը, հղում կատարելով «Ժողովուրդ» օրաթերթին, հաղորդել էր, որ երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանին զայրացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը, որով պատգամավորը շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորել էր «առանց ավելորդ թպրտալու» հարկերը վճարել։
«Ժողովուրդ» օրաթերթը Սամվել Գրիգորյանի հետ զրուցել է նրա մտահոգությունների մասին։
Ստորև ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցի տեսանյութը ևս: