ԱՄՀ տնօրենը հրաժարական է տվել
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը հրաժարական է տվել՝ կապված Եվրոպական կենտրոնական բանկի հաջորդ ղեկավարի պաշտոնին նշանակվելու հետ, հաղորդում է Reuters-ը:
Լագարդը հայտարարել է, որ իր հրաժարականը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 12-ին: Նա նաեւ հայտնել է, որ իր հրաժարականը կարագացնի իր հաջորդողի ընտրությունը:
Լագարդը հրաժարական է տվել ԵԿԲ ղեկավարի պաշտոնին նշանակվելուց երկու շաբաթ անց: Լագարդի թեկնածության հավանության դեպքում նա կզբաղեցնի ԵԿԲ ղեկավարի պաշտոնը հոկտեմբերի 31-ին:
ԱՄՀ տնօրենի պաշտոնում Լագարդի իրավասությունների երկրորդ 5-ամյա ժամկետը պետք է ավարտվեր 2021 թվականի հուլիսին: Ավանդաբար այդ պաշտոնը զբաղեցնում է եվրոպացին: