Ծիծեռնակաբերդի հարակից տարածքի հրդեհման փաստով նյութեր են նախապատրաստվում
Ծիծեռնակաբերդի անտառի բուսածածկ տարածքը անհայտ քաղաքացիների կողմից հրդեհելու փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին հայտնել է դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ԱԻՆ–ում ստացված ահազանգի համաձայն՝ Ծիծեռնակաբերդի անտառի բուսածածկ տարածքը հրդեհել են երկու անձը չպարզված քաղաքացի և դիմել փախուստի: Արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան հաղորդագրությունն ուղարկել է ՀՀ ոստիկանություն՝ միջոցներ ձեռնարկելու հրդեհի հանգամանքները պարզելու և մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Հիշեցնենք, որ ԱԻՆ «911» ծառայությանը հուլիսի 14-ին, ժամը 20:24-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանից 4 ջրատար եւ 67 փրկարար: