Իվանովոյում էգ վագրը փախել է մեքենայից ճանապարհի մեջտեղում
Իվանովոյում վարորդները ականատես են եղել կրկեսի էգ վագրի փախուստին վարժեցնողից հենց բանուկ ճանապարհի մեջտեղում: Սկզբում շերտավոր կատուն և տերը խաղաղ նստած էին մեքենայում, բայց ինչ-որ պահի գիշատիչը որոշել է ազատության մեջ հայտնվել:
Կադրերից երևում է, որ գիշատիչը ցատկել է մեքենայից ասֆալտին և վազել հանդիպակած երթևեկելի գոտով: Կարճ վզկապը վարժեցնողին չի օգնել ետ պահելու բեղավոր դերասանուհուն: Բարեբախտաբար, վտանգավոր գիշատիչը չի կարողացել հեռու փախչել:
Եվրոպական կրկեսում, որը պարզվել է կենդանու սեփականատերն է, մեկնաբանել են փախուստի փորձը: Նրանք վստահեցրել են, որ վագրը այլևս չի փախչի:
«Այժմ վագրը մեզ մոտ է, կուշտ է, իրեն շատ լավ է պահում և շատ բարի է: Վագրին ուղեկցող արտիստները խիստ նկատողություն են ստացել: Այժմ Իվանովոյի բնակիչներին ոչինչ չի սպառնում, վագրը մեզ մոտ է, խնամված, գոհ և այլևս չի զբոսնի»,- խոստացել են կրկեսում: