Էքստրեմալ սելֆիների երկրպագուները հրաշքով են խուսափել թռչող ինքնաթիռից Հունաստանում
Էքստրեմալ նկարահանումների և սելֆիների երկրպագուները Սկիատոս հունական կղզում հրաշքով են խույս տվել թռչող ինքնաթիռից: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է Cargospotte օգտատիրոջ YouTube-ալիքում:
Ընդամենը մի քանի օրվա ընթացքում տեսանյութն ավելի քան 762 հազար մարդ է դիտել: Ինչպես երևում է կադրերից, մարդիկ դիրքավորվել են տեղի օդանավակայանի թռիչքուղում՝ ժամանած ինքնաթիռի վայրէջքը նկարահանելու նպատակով: Արդյունքում մարդկանց ուղղակի քշում էր վայրէջք կատարող ինքնաթիռից եկող օդի հոսքը:
2018 թ.-ի հոկտեմբերին Մեքսիկայի Չինիփաս քաղաքում երկու աղջիկներ են զոհվել, երբ փորձել են լուսանկարվել վայրէջքի գնացող ինքնաթիռի հետ: Օդանավի թևը հարվածել է մեքսիկուհիներին, ինչի հետևանքով նրանք տեղում մահացել են: Օդաչուի խոսքերով, նա նկատել է թռիչքուղում գտնվող երկու մարդկանց, սակայն, չի կարողացել խուսափել բախումից: