Տրանսպորտային ցանցի ներդրման ժամանակահատվածը առնվազն երկու տարի է. Հայկ Մարության
ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչն այսօր Երևանի քաղաքապետարանում հանրային տրանսպորտի նոր ցանցի վերաբերյալ քննարկման ժամանակ հարց ուղղեց քաղաքապետին:
«Ե՞րբ է նախատեսված արդեն որոշումների կայացման փուլը և մոտավոր ռեալ ի՞նչ ժամկետներ են նախատեսված հասարակական տրանսպորտի բարեփոխման ծրագիրը կյանքի կոչելու»,- հարցեց նա Մարությանին:
«Նախ` կախված է նրանից, թե կառավարության հետ միասին պետք է աշխատենք գումարները ստանալու, այնուհետև գնումների պրոցես և էս ամեն ինչի ներդրման պրոցես, ժամանակահատվածը առնվազն երկու տարին է»,- պատասխանել է քաղաքապետը: