Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանն ազատվել է աշխատանքից. Մի՞թե պատճառն իրոք նրա ֆեյսբուքյան վարքագիծն էր
Աշխատանքի եւ սոցիալական ծառայության նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։
Հիշեցնենք, Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հաղորդել էր.
«168 ժամ» թերթը գրել էր, որ պետական պաշտոնյաները սկսել են Ֆեյսբուքով գրել միմյանց դեմ:
Օրերս Սոցիալական ապահովության ծառայության (ՍԱԾ) պետի տեղակալ, նախկին ակտիվիստ Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով ի լուր աշխարհի հայտարարել է, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա: «Այստեղ իրավիճակը հունից դուրս է եկել, քանի որ իրար դեմ անհաշտ պայքար են մղում հեղափոխական երկու նորեկ ղեկավարները՝ ՍԱԾ պետ Սուրեն Ղամբարյանը եւ նրա տեղակալ Արսեն Օհանյանը»,-գրել է թերթը, իսկ նախարար Զարուհի Բաթոյանը խոստովանել է, որ պրոցեսները նոր չեն, եւ խնդիրը շատ լուրջ են: