2019 թվականի հուլիսի 4-13-ը Բելառուսի Գոմել քաղաքում անցկացվել է պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը
2019 թվականի հուլիսի 4-13-ը Բելառուսի Գոմել քաղաքում անցկացվեց պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը:
Հավաքին մասնակցեցին 11-17 տարեկան պատանի հրշեջ- փրկարարների 15 թիմեր՝ 14 երկրներից. Հայաստանից, Բելառուսից, Ադրբեջանից, Բուլղարիայից, Գերմանիայից,
Վրաստանից, Ղրղզստանից, Լատվիայից, Արաբական Էմիրություններից, Լեհաստանից, Ռուսաստանից (2 թիմ), Սերբիայից, Ուզբեկստանից և Ուկրաինայից:
Թիմերն իրենց ուժերը չափեցին «Այցեքարտ», «Բիլբորդ», «Հրշեջ փոխանցումավազք»,
«Առաջին օգնության ցուցաբերում», «Սպորտլանդիա» և «Տուրիստական արգելագոտու
հաղթահարում» մրցաձևերում:
Հայաստանը ներկայացնող 7 պատանի հրշեջ-փրկարարներից կազմված թիմը «Սպորտլանդիա» մրցաձևում գրավեց երկրորդ, իսկ «Այցեքարտ», «Առաջին օգնության ցուցաբերում» և «Տուրիստական արգելագոտու հաղթահարում» մրցաձևերում երրորդ հորիզոնականը՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով հինգերորդ տեղը:
«Տաղանդներ» արտամրցույթային մրցույթում Նանե Ասատրյանն ասմունքում զբաղեցրեց առաջին, իսկ ջութակի մրցույթում՝ երկրորդ տեղը: Սերյոժա Հովսեփյանը հավասարը չունեցավ աճպարարության մրցաձևում: