Քաղաքացիական կամքի բացակայության դեպքում տրանսպորտային ոլորտում խնդիրները չեն կարող լուծվել. Պողոս Շահինյան
Վարման բալային համակարգը պատժի միջոց է, որի շնորհիվ քաղաքացին կարող է զրկվել վարորդական իրավունքից, եթե չկարողանա սահմանված ժամկետում կառավարել մեքենան:
Հուլիսի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Ճանապարհային երթեւեկոթւայն անվտանգության ազգային խորհուրդ» հկ ղեկավար Պողոս Շահինյանը:
Ընդ որում նա նշեց, որ կարող է տպավորություն ստեղծվել կարծես ամբողջ հասարակությունը որոշել է հետեւել վարորդներին: Վարորդներն էլ իրենց հերթին բողոքում են հետիոտնից: Դրա համար ճանապարհները պետք է այնպես նախագծվեն, որ անգամ վարորդի թույլ տված սխալի դեպքում դրա հետեւանքներն այդքան ծանր չլինեն: Դրա համար օրինակ կան «պառկած ոքստիկաններ»: Սակայն դա բավական չէ: Մենք վարչապետին համալիր մոտեցում ենք առաջարկել», - ասաց Շահինյանը:
Հկ ղեկավարն ընդգծեց, որ քաղաքացիական կամքի բացակայության դեպքում տրանսպրոտային ոլորտում խնդիրները չեն կարող ինքնըստինքնյան լուծվել: